Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակ պատճառով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և վերանայել այդ երկրի հետ գազի մատակարարման պայմանագրերը։ Այս մասին հայտնել է Table Media-ն, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Խոսելով Ադրբեջանի հետ համաձայնեցված գազի մատակարարումների մասին՝ Հոֆրեյթերը կարծիք է հայտնել, որ չպետք է կրկնել Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տված սխալները և ընկնել էներգետիկ կախվածության մեջ։ Քաղաքական գործիչը կոչ է արել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները մասամբ փոխարինել Ռուսաստանի Դաշնությունից նախկին մատակարարումներով։