ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
Քաղաքական
11:28 02/10/2023
Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին

«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Ամերիկացի քաղաքական գործիչը նաև նշում է .

«Անիմաստ է ասել՝  Ուկրաինան չպետք է տարածքներ կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ ազգային շահերի շրջանակում չէ։ Մենք պետք է ավելի շատ զինեինք Ուկրաինան մինչև 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ»:

Բրեդ Շերմանն այս գրառմանը կցել է The Guardian-ի հրապարակումը, որը վերնագրված է. «Ադրբեջանը հողի ծարավ է». հայերը վախենում են, որ այդ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»։

Placeholder
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին