Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել
Աշխարհում
12:49 02/10/2023
Հայաստան

Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ պատանիների մրցաշարում Մամիկոնը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Աղջիկների մրցաշարում Մարիամը վաստակեց 8 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

 

Placeholder
Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել