Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
Քաղաքական
16:06 02/10/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է

Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել,  ինչը նշանակում է,  որ հիմնական մարդկային հոսքը դադարել է և առավելապես  ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»,- ասաց նա։

Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167:

Պետության կեցավայրերից օգտվել է Արցախից ՀՀ բռնի տեղահանված անձանց շուրջ  54 տոկոսը, 53 հազար 935 անձ։

Ժամանակավոր կացարան է ստացել՝

Արագածոտնի մարզ՝ 2454 մարդ
Արարատ` 13 հազար 50
Արմավիր` 5186
Գեղարքունիքի` 4337
Լոռի` 3263
Կոտայք` 13 հազար 297
Շիրակ՝ 2558
Սյունիք` 5089
Վայոց Ձոր` 2134
Տավուշի մարզ` 2567։

Նա նշեց, որ հարցով դիմում են իրենց՝ այն անձինք, ովքեր ունեն սեփականություն, բնակարաններ ՀՀ-ում, կարո՞ղ են օգտվել աջակցության ծրագրերից։ 

«100 հազարական դրամներն անխտիր հատկացվելու է բոլորին՝ անկախ սեփականության ձևերից և դրա առկայությունից։ Արդեն բնակարանի վարձավճարի հետ կապված օժանդակությունը տրվելու է այն անձանց, ովքեր սեփականություն չունեն Հայաստանում»,- ասաց Ն.Բաղդասարյանը։ 

Placeholder
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է