Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Քաղաքական
12:59 03/10/2023
Հայաստան

Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Նրանց ավելի քան հիսուն տոկոսն օգտվել է պետության մատուցած կեցավայրերից։ Անգամ այն քաղաքացիները, որոնք ունեն կեղավայրեր, օգտվում են պետական աջակցության այլ ծրագրերից, ծառայություններից»,-ասաց բանախոսը։

Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում է  ստանում 345 անձ, նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է ինը երեխա, որից երկուսի վիճակում դրական դինամիկա կա»,-ասաց նա։
 

Placeholder