Ադրբեջանական մամուլը հիմա էլ հայտնում է Արայիկ Հարությունյանին գերեվարելու  մասին
Քաղաքական
20:33 03/10/2023
Հայաստան

Ադրբեջանական մամուլը հիմա էլ հայտնում է Արայիկ Հարությունյանին գերեվարելու մասին

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես գերեվարվել է։ Այս մասին տեղեկանում ենք  ադրբեջանական մամուլից, որը հղում է անում Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությանը։

«Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Այժմ նրան տեղափոխում են Բաքու։ Մոտակա ժամերին դատարանը նրա վերաբերյալ որոշում կկայացնի»,- հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Placeholder
Ադրբեջանական մամուլը հիմա էլ հայտնում է Արայիկ Հարությունյանին գերեվարելու մասին