Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը
Քաղաքական
18:52 03/10/2023
Հայաստան

Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը

Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

«Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է,  հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը