Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր Kamaan 19 անօդաչու թռչող սարք
Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ Kamaan 19 անունով, այն հագեցած է էլեկտրոնային պատերազմի համակարգով և արդեն հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտնել են Իրանի զինված ուժերից և հաղորդագրությունը տարածել է IRNA գործակալությունը։
«Կամաան 19 անօդաչու թռչող սարքն առաջին անգամ մտավ զինված ուժեր, այն կատարեց մարտական առաջադրանք և հաջողությամբ իրականացրեց էլեկտրոնային պատերազմի գործողություններ՝ ճնշելով ինքնաթիռի ռադիոտեղորոշիչ կայաններից ազդանշանները», - Շեյխի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:
Երեքշաբթի օրը Իրանում մեկնարկել են զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները՝ էլեկտրոնային պատերազմ վարելու և օդային տարածքում մի խումբ անօդաչու սարքերի գործողությունները համակարգելու նպատակով։