«Հրապարակ». Լևոն Քոչարյանը խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել
Օրվա մամուլ
08:58 03/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Լևոն Քոչարյանը խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լևոն Քոչարյանը, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սեպտեմբերի 25-ից մեկամսյա կալանք է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նրա հետ տեսակցություններն արգելված չեն, ընդդիմադիր որոշ պատգամավորներ են նրան այցելել։ Նա խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել։

Հիշեցնենք. սեպտեմբերի 19-ից հետո Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էր նաև Լևոն Քոչարյանը։ Չնայած անգամ լրատվամիջոցների ֆիքսած կադրերում է երևում, որ ոստիկանները նրան բերման ենթարկելիս մեքենայի մեջ հարվածում են, ինչի արդյունքում նա ուղեղի ցնցումով մեկ օր հիվանդանոցում անցկացրեց, սակայն նրան մեղադրեցին 4 կարմիր բերետավորի ծեծելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder