«Հրապարակ». Հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը կձախողվի՞
Օրվա մամուլ
09:07 03/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը կձախողվի՞

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ դեռևս Հայաստան չէին վերադարձել Արցախի նախկին նախագահները և մի խումբ պետական, զինվորական գործիչներ, որոնց հետ կապն ընդհատվել էր նախօրեից, և անգամ մերձավորները տեղեկություններ չունեին, թե նրանք որտեղ են: Եվ մարդիկ երեկ կոչեր էին հնչեցնում` ուղղված ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որ ամեն ինչ անեն՝ վերջիններիս Հայաստան բերելու և Բաքվի բանտում գտնվող մեր գործիչներին ազատելու համար:

Հայկական պետության և դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի թուրք-ադրբեջանական ցուցակներում ընդգրկված, դեռևս Արցախում գտնվող հայ ռազմական, քաղաքական, հասարակական գործիչների տարհանումն Արցախից, որպեսզի թուրքերի` հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը ձախողվի։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի և օգտագործի դիվանագիտական բոլոր լծակները` ձախողելու թշնամու ծրագրերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder