Հայտնի են ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները
Կրթություն, գիտություն
17:34 03/10/2023
Հայաստան

Հայտնի են ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները

Ֆիզիկայի ոլորտում 2023 թվականի Նոբելյան մրցանակը կշնորհվի Պիեռ Ագոստինին, Ֆերենց Կրաուշին և Անն Լ'Հուլյեին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ կոմիտեի պաշտոնական էջից։

Նրանք ստեղծել են այնպիսի մեթոդներ, որոն  թույլ են տալիս  ռեկորդային ճշգրտությամբ ուսումնասիրել էլեկտրոնների վարքագիծը նյութի մեջ։  Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան երեք մրցանակակիրները մեծ ճանաչում են ձեռք բերել  փորձերի շնորհիվ, նրանք  մարդկությանը նոր գործիքներ են տվել ատոմների և մոլեկուլների ներսում էլեկտրոնների աշխարհն ուսումնասիրելու համար: Էլեկտրոնների աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում մի քանի տասներորդ վայրկյանում»,-նշել է նա։

Դափնեկիրների հետազոտությունները հնարավորություն են տվել դիտարկել գործընթացներ, որոնք տեղի են ունենում այնքան արագ, որ նախկինում անհնար էր դրանց հետևել։

Placeholder