Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փորձագետ. Հայաստանը չի վերանայի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ
Երևանն ընդգրկված է ԱՊՀ-ի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ նախագծերում, ինչը թույլ չի տա Հայաստանի իշխանություններին Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Համագործակցության երկրների հետ հարաբերությունների ողջ համալիրը վերանայելու կտրուկ որոշումներ կայացնել։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի հետ զրույցում «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ տարեկան հանդիպման շրջանակում հայտնել է Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օլեգ Մակարովը։
Հարցին, թե կարո՞ղ է Երևանը որոշել վերանայել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների ողջ համալիրը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, փորձագետը բացասական պատասխան է տվել. «Ինձ թվում է՝ ոչ։ Այս իրադարձությունները հստակ ռազմաքաղաքական են, և Երևանը տեղակայված է շատ այլ նախագծերում՝ տնտեսական, էներգետիկ, առևտրային և այլն, նույն «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որում Երևանը նույնպես ունի հետաքրքրություն:
«Այս ամենը Երևանին հետ կպահի կտրուկ շարժումներից»,- ասել է Մակարովը։
Վերլուծաբանը նաև նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը «սխալ կլիներ»։
«ՀԱՊԿ-ը, չնայած կազմակերպությունում առկա բոլոր դժվարություններին և կոշտ եզրերին, մեծ փորձ ունեցող կազմակերպություն է, որը Ղազախստանի դեպքում շատ լավ ցույց տվեց նրանց կատարողականությունն ու արդյունավետությունը»,-ասել է փորձագետը և հավելել. «Այսօր կտրուկ շարժումների և ելքերի ժամանակը չէ: Ուղղակի այսօր թրենդն այլ է, այն զուգահեռությունն է: Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ կարող ենք փնտրել, հավանաբար դա տեղի ունենա ոչ թե ռազմաքաղաքական դաշինքում, այլ տնտեսական միավորումներում՝ տարածաշրջանային ինտեգրման որոշ տարբերակներում, ոչ թե մեկուսացումում»։