Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
Քաղաքական
08:35 03/10/2023
Հայաստան

Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին

Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է MediaHub-ը:

Ա. Մելքումյանը  ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Նա ունի  գեներալ-մայոր զինվորական կոչում։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան ճանապարհին ադրբեջանցիները գերեվարել ու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ  հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքն է հանձնվել ադրբեջանցիներին։

Placeholder
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին