ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան
Քաղաքական
11:09 03/10/2023

ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան

Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։  X սոցիալական հարթակում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ։

«Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- գրել է Մարուքյանը։


 

Placeholder
ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան