ՀՀ-ում իրականացվում է ԼՂ-ում Բաքվի հարձակման և պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունում
Առողջություն
15:14 04/10/2023
Հայաստան

ՀՀ-ում իրականացվում է ԼՂ-ում Բաքվի հարձակման և պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունում

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե` ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացի 5/1)  իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց:

ՀՀ առողջապահության նախարարությանից հայտնում են, որ նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները:

«Նմուշների հանձնման համար խնդրում ենք հարազատը ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` անձը հաստատող փաստաթղթով։
Հարցերի դեպքում զանգահարել` 010-58-71-06 հեռախոսահամարով»,- նշում են նախարարությունից:

Placeholder
ՀՀ-ում իրականացվում է ԼՂ-ում Բաքվի հարձակման և պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունում