Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ
Քաղաքական
10:43 04/10/2023
ԼՂՀ

Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է:  Aravot.am-ի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը ևհայտարարել, որ դեռ Արցախում է:

Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, իսկ մինչ այդ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Placeholder