Ինչպես և սպասելի էր՝ սկսեցին Գանձասարից
Մշակույթ
17:44 04/10/2023
Հայաստան

Ինչպես և սպասելի էր՝ սկսեցին Գանձասարից

Հայաստանը Գանձասարի վանքում «ապօրինի վերանորոգման և վերականգնման» աշխատանքներ է իրականացրել: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը։ Նշվում է, իբր Գանձասարի վանքը «կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից է» և «օկուպացիայի տարիներին» հուշարձանը «հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի»։ 

Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն, արձագանքելով ադրբեջանական կեղծիքին,  գրում է. «Սուտը, հերյուրանքն ու սպառնալիքն իրար խառնած. ինչպես և սպասելի էր՝ սկսեցին Գանձասարից, հայերի նախնիներին դարձնելով աղվաններ ու թուրքեր, ուրանալով հարյուրավոր հայերեն արձանագրությունները, փոխելով վանքի հայերեն անունը և այլն, և այլն»։ 

 

Placeholder