Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
Քաղաքական
15:36 04/10/2023
Աշխարհ

Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել

«Դուք շփոթե՞լ եք հարցի հասցեատիրոջը»,-  ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ բան անում է Բաքվի կողմից գերեվարված ու կալանավորված Արցախի Հանրապետության նախկին նախագահներին, Ռուբեն Վարդանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին ազատ արձակելու համար։

«Ձեր նշած քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցից ոմանք հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ոմանք սկզբում ունեին միայն Հայաստանի քաղաքացիություն։ Այսօր ձեր նշած մարդկանցից ոչ մեկը Ռուսաստանի քաղաքացիություն չունի։

Մեզ ոչ ոք չի դիմել։ Պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարցումներ չեն եղել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

 

Placeholder