Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 101-րդ տեղից բարձրացել է 40-րդը
Սպորտ
12:51 04/10/2023

Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 101-րդ տեղից բարձրացել է 40-րդը

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները։ Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Ամենաբարձր հորիզոնականն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը մեկ ամսվա մեջ առաջադիմել է 61 աստիճանով և 101-րդ տեղից բարձրացել 40-րդ հորիզոնական: Նա ունի 2696 միավոր: 

 Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը,Հրանտ Մելքումյանը՝  92-րդն է (2650), իսկ Կարեն Գրիգորյանը 99-րդ (2643) հորիզոնականում է:

Առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է՝ 2839 միավոր: ԱՄՆ-ն ներկայացնող Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը 15-րդ տեղում է:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2416 միավորով 44-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 60-րդը (2389), իսկ Աննա Սարգսյանը՝ 82-րդը (2364)։

 

Placeholder