Բաղերի. Իրանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդներ ուղարկել
Քաղաքական
12:28 04/10/2023
Տարածաշրջան

Բաղերի. Իրանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդներ ուղարկել

Իրանական բանակը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարություն է արել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,  նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Բաքվի ու Երևանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։

«Այդ կապակցությամբ Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- ասել է Բաղերին։
 

Placeholder
Բաղերի. Իրանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդներ ուղարկել