Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին․ փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին, ով իր որդու վարքով պայմանավորված* ինքնաբացարցկի իմպերատիվ հիմք ունի:
Սա մեր որակմամբ վերաքննության արդյունքներով Լ. Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է:
Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, ով ևս դատավոր էր, դհոլ էր խփում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ և դհոլով պահանջում էր Նախագահի ազատազրկումը:
Հ.գ. Կից լուսանկարում ևս մեկ անգամ կարող եք տեսնել՝ ինչպես է Լևոն Քոչարյանը ծեծի ենթարկում բերետներին, ինչի համար կալանավորված է:
Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան»