Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախագահներին սպառնում են մինչև 14 տարվա ազատազրկմամբ
Իրավունք
17:58 05/10/2023
ԼՂՀ

Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախագահներին սպառնում են մինչև 14 տարվա ազատազրկմամբ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև ԼՂՀ ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին, որոնց մեղադվում է «ահաբեկչության» մեջ և սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը հինգշաբթի օրը Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամսով կալանքը։

Ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նախագահներին մեղադրում է «զինված կազմավորումների կազմակերպման և ձևավորմանև իբր «ահաբեկչությունը» ֆինանսավորելու մեջ։ Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության՝ առևանգված նախագահների համար նախատեսում է մինչև 14 տարվա ազատազրկում։ Հաղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը գերեվարել և ձերբակալել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Placeholder
Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախագահներին սպառնում են մինչև 14 տարվա ազատազրկմամբ