Լեհաստանում մոտ 20 դպրոցական տուժել է բջջային հեռախոսի բռնկման պատճառով
Աշխարհում
11:30 05/10/2023
Աշխարհ

Լեհաստանում մոտ 20 դպրոցական տուժել է բջջային հեռախոսի բռնկման պատճառով

Լեհաստանում տարրական դպրոցում բջջային հեռախոսի բռնկման հետևանքով գրեթե 20 երեխա է տուժել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է պետական հակահրդեհային ծառայության մամուլի քարտուղար Մարչին Տաբիշը:

Հրդեհի պահին դասարանում եղել է 18 աշակերտ և ուսուցիչը։ Ուսուցչի օպերատիվ գործողությունների շնորհիվ ավելի ծանր հետեւանքներից խուսափել են։

«Բջջային հեռախոսի ինքնաբուխ այրումը տեղի է ունեցել աշակերտներից մեկի ուսապարկի մեջ։ Դասարանում եղել է 18 աշակերտ և ուսուցիչ ։ Շմոլ գազից թունավորման հետևանքով երեխաներն իրենց վատ են զգացել, նրանց տարհանել է ուսուցիչը», - ասվում է հաղորդագրության մեջ:
 

Placeholder