«Հրապարակ». ՆԳՆ-ն 792 հազար դոլար է հատկացրել 20 պիկապ ձեռք բերելու համար
Օրվա մամուլ
09:11 05/10/2023
Հայաստան

«Հրապարակ». ՆԳՆ-ն 792 հազար դոլար է հատկացրել 20 պիկապ ձեռք բերելու համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի, գնման պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ՝ 20 պիկապ ձեռք բերելու վերաբերյալ։

Պիկապները «Միցուբիշի L200» մակնիշի են, որի մեկ միավորի արժեքը 15 մլն 450 հազար դրամ է՝ մոտ 40 հազար դոլար։ Ընդհանուր 20 պիկապի համար հատկացվել է 309 մլն դրամ՝ 792 հազար դոլար։ Նախատեսված գումարից 108 մլն դրամը կվճարվի սկզբում, իսկ մնացած մասը` հետագայում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder