Շառլ Միշել. Ես հստակ ասել եմ Ալիևին, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից
Քաղաքական
15:48 05/10/2023
Աշխարհ

Շառլ Միշել. Ես հստակ ասել եմ Ալիևին, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից

Եվրոպական խորհրդի նախագահ  Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից»։

«Ես երկու օր առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ, և նրան հստակ ասել եմ, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա [Հայաստանի և Ադրբեջանի] տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է նա Գրանադայում, ուր ժամանել է մասնակցեու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Ես մտադիր չեմ այստեղ հրապարակավ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին», - նշել է Միշելը։

Նա ասել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է այս տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը։

Placeholder
Շառլ Միշել. Ես հստակ ասել եմ Ալիևին, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից