Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է Բաքվի կողմից գերեվարված ու կալանավորված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա հնարավորություն է ստացել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանին տրամադրվել է նաև փաստաբան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է, տեղափոխվել Բաքու։ Նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրիք 214-1 (ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածների հատկանիշներով։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։