Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել
Իրավունք
11:28 06/10/2023
Հայաստան

Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել

Ադրբեջանցի ուժայինների կողմից Լաչինի միջանցքից առևանգված  արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։

Ինչպես  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, գործը գտնվում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովի վարույթում։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ 

Placeholder
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվում առաջին դատական նիստն են նշանակել