Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է անազատության մեջ գտնվող իրանցի իրավապաշտպանին
Աշխարհում
13:41 06/10/2023
Աշխարհ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է անազատության մեջ գտնվող իրանցի իրավապաշտպանին

Նոբելյան կոմիտեն հայտարարել է 2023 թվականի Խաղաղության մրցանակը շնորհելու մասին։ Մրցանակի դափնեկիր է դարձել անազատության մեջ գտնվող իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին։

Որոշվել է  մրցանակը շնորհել նրան իր երկրում կանանց ճնշումների դեմ պայքարի համար և «բոլորի համար մարդու իրավունքների և ազատությունների խթանման համար»:

«Նարգես Մոհամադին կին է, իրավապաշտպան և ազատամարտիկ։ Այս տարի նրան խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելով՝ Նոբելյան կոմիտեն ցանկանում է հարգել Իրանում մարդու իրավունքների, ազատության և ժողովրդավարության համար նրա խիզախ պայքարը: Խաղաղության մրցանակը շնորհվում է նաև  հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր նախորդ տարի դեմ էին արտահայտվել մի ռեժիմի դեմ, որը խտրականություն էր դրսևորում և ճնշում էր կանանց»,- ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

mk.ru-ն գրում է, որ Նարգես Մոհամադին  ձերբակալվել է 13 անգամ, 5 անգամ մեղավոր է ճանաչվել և ընդհանուր առմամբ դատապարտվել 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի։  Նա առաջին անգամ ձերբակալվել է 26 տարեկանում՝ Իրանի կառավարությանը քննադատելու համար։  Ներկայումս 51-ամյա Նարգես Մոհամադին բանտում է Իրանում մահապատժի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Placeholder