Մեղրիում քննարկել են ՌԴ հյուպատոսության շուտափույթ բացման վերաբերյալ հարցեր
Քաղաքական
18:04 06/10/2023
Հայաստան

Մեղրիում քննարկել են ՌԴ հյուպատոսության շուտափույթ բացման վերաբերյալ հարցեր

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում երեկ տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի հանդիպումը։

Հայաստանում ՌԴ դեսպանատան փոխանցմամբ,  քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, «ինչը զգալիորեն կդյուրացնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար»։

Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
 

Placeholder
Մեղրիում քննարկել են ՌԴ հյուպատոսության շուտափույթ բացման վերաբերյալ հարցեր