Թուրքիան ձերբակալել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունեցող մոտ 1000 մարդու
Քաղաքական
12:22 06/10/2023
Աշխարհ

Թուրքիան ձերբակալել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունեցող մոտ 1000 մարդու

Թուրքիայի անվտանգության ուժերը ուրբաթ օրը ձերբակալել են 75 մարդու, ովքեր կասկածվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։

«Հերոսներ» գործողության շրջանակներում 11 նահանգներում PKK-ի հետ կապ ունենալու կասկածանքով 75 մարդ է ձերբակալվել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է նախարարը X սոցիալական ցանցում:

Ձերբակալությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում։

«Հերոսներ» գործողությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին Անկարայում Թուրքիայի ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Մինչ օրս հոկտեմբերի 1-ից PKK-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է գրեթե հազար մարդ։

Placeholder