Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա.ՀՀ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար:
Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:
Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո, մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ նրանց վիճակը փոքր֊ինչ կայունացել է և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։
ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին»: