Արցախից բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը մարզերում են տեղավորվել
Քաղաքական
12:17 06/10/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը մարզերում են տեղավորվել

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների թիվը վերջին օրերին չի փոփոխվել՝ 100 հազար 632։ Հաշվառվածների թիվը 99 տոկոս է կազմում։ Ասուլիսում ասաց  Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը՝ 75 հազար 472 մարդ, տեղավորվել են տարբեր մարզերում.

Արագածոտնի մարզ՝ 3967 անձ
Արարատ` 18 հազար 212
Արմավիր` 8044
Գեղարքունիք` 5125
Լոռի` 4107
Կոտայք` 21 հազար 593
Շիրակ՝ 3707
Սյունիք` 5444
Վայոց Ձոր` 2134
Տավուշ` 3139։

Նա հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվանից սկսած կփոխանցվի պետության տրամադրած 100.000 դրամ միանվագ օգնությունը։ 

 

Placeholder
Արցախից բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը մարզերում են տեղավորվել