Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա.ՀՀ ԱՆ
Առողջություն
22:58 06/10/2023
ԼՂՀ

Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա.ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար:

Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:

Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո, մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ նրանց վիճակը փոքր֊ինչ կայունացել է և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն  երկարատև և համալիր բուժման կարիք։

ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին»:

Placeholder
Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա.ՀՀ ԱՆ