Բամբակի միջազգային օրն է
Աշխարհում
18:00 07/10/2023
Աշխարհ

Բամբակի միջազգային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 7-ին նշվում է  Բամբակի միջազգային օրը։ Տոնը սահմանել է ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեան  2021 թվականին՝ հույս ունենալով, որ նման օրը կբարձրացնի միջազգային իրազեկումը  բամբակի արտադրության ոլորտում կայուն զարգացման մասին։

ՄԱԿ պաշտոնակն էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, բամբակը մեր տներում ամենատարածված նյութերից մեկն է` hարմարավետ, հիպոալերգենիկ, շնչող և դիմացկուն գործվածք։

«Իրականում բամբակն ավելին է, քան պարզապես ապրանք: Այս բնական գործվածքը արտադրանք է, որն աջակցում է 32 միլիոն արտադրողների և օգուտ է բերում ավելի քան 100 միլիոն ընտանիքի՝ 5 մայրցամաքների 80 երկրներում:  Բամբակը կարևոր է զարգացած տնտեսությունների համար, իսկ զարգացող և ոչ զարգացած երկրների համար այն հանդիսանում է «անվտանգության բարձ»»,-նշում են ՄԱԿ-ում։

Բամբակը ապահովում է ապրուստի միջոցներ գյուղական շատ փոքր ֆերմերների և աշխատողների, հատկապես կանանց համար, ապահովելով աշխատանք և եկամուտ աշխարհի ամենաաղքատ գյուղական վայրերում:

 

Placeholder