Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան
Աշխարհում
17:52 07/10/2023
Տարածաշրջան

Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է  Հակոբ Սևանը: 

Նշենք, որ այսօր առավոտյան «Համաս» խմբավորումն անսպասելի հարձակում է գործել Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Գազայի վրա։ Խմբավորման անդամները Գազայի տարածք են ներթափանցել ցամաքային, օդային, ջրային ճանապարհով։ Իսրայելի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ է։ Այս պահի դրությամբ Իսրայելի պետական մարմինները հաղորդել են առնվազն 40 զոհի ու 779 վիրավորի մասին։

Placeholder