Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
Քաղաքական
14:55 07/10/2023
Տարածաշրջան

Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հայտարարել է ամբողջ Իսրայելում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Իշխանությունները որոշել են բոլոր կամավորներին ուղարկել ծառայության։

Կոբի Շաբթայն ասել է, որ տեղյակ է «տարբեր վայրերում բարիկադավորված քաղաքացիական անձանց մասին:

«Մենք կոչ ենք անում բոլորին մնալ փակ դռների հետևում, մենք ի վերջո կհասնենք բոլորին: Մենք հակամարտության մի տեսարանից տեղափոխվում ենք մյուսը։

Շատ ահաբեկիչներ են սպանվել։ Ցավոք, զոհեր եղան մեր ուժերի և մոտակայքում գտնվող խաղաղ բնակիչների շրջանում։ Ես կոչ եմ անում հանրությանը զսպվածություն և համբերություն ցուցաբերել և փակվել իրենց տներում»,-ասել է նա։

Հիշեցնենք, ավելի վաղ Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է բնակիչներին ու հայտարարել, որ երկիրը պատերազմի մեջ է.

«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք՝ ոչ գործողությունների, ոչ փուլերի, այլ պատերազմի մեջ»։

Placeholder