Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը
Աշխարհում
10:23 08/10/2023
Աշխարհ

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը

Աֆղանստանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

«Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կազմում է 2 053 մարդ, տուժել է 9 240 մարդ, վնասվել կամ ավերվել է 1 329 տուն»,- հայտնում են ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան հազար զոհվածի մասին:

Հոկտեմբերի 7-ին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել Է Աֆղանստանի արևմուտքում մինչև 6,4 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի երկրաշարժերի մասին:

 

Placeholder