Արցախում պայթյունից տուժած 5 անչափահասի տեղափոխել են ԱՄՆ-ի և Բելգիայի բժշկական կենտրոններ
Առողջություն
16:06 08/10/2023
Հայաստան

Արցախում պայթյունից տուժած 5 անչափահասի տեղափոխել են ԱՄՆ-ի և Բելգիայի բժշկական կենտրոններ

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր  այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ նրանք բոլորն անչափահասներ են։

Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։

 

Placeholder