Հրադադարի մասին խոսք լինել չի կարող․ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
Քաղաքական
20:07 08/10/2023
Աշխարհ

Հրադադարի մասին խոսք լինել չի կարող․ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

ՀԱՄԱՍ-ը հրադադարի չի գնա Իսրայելի հետ, քանի դեռ այն մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը:

«Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը սրում է այս պատերազմը», - ասել է նա:
Քասեմը նաև ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել միջնորդության մասին, քանի որ «ռազմի դաշտն է որոշում, թե ով է վերահսկում իրավիճակը»։

Նա նշել է, որ գերեվարված իսրայելցի զինվորների մասին խոսակցությունը կսկսվի «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության ավարտից հետո: Շարժման ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս հարցը գտնվում է Ալ-Քասամ բրիգադի (Համասի ռազմական թև) իրավասության ներքո։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 600 խաղաղ իսրայելցի, վիրավորվել՝ 2048 մարդ։

Placeholder