Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
16:06 08/10/2023
Հայաստան
Արցախում պայթյունից տուժած 5 անչափահասի տեղափոխել են ԱՄՆ-ի և Բելգիայի բժշկական կենտրոններ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նրանք բոլորն անչափահասներ են։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։
.jpg)


Placeholder