Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան
Իրավունք
20:15 09/10/2023
Հայաստան

Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան

Դատավորի շտապողականությունն անհասկանալի է։ Այս մասին  Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է իրակավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ բավական մեծ ժամանակի պաշար ունի դատարանը, մեղադրող կողմը, քանի որ Արմեն Աշոտյանը կալանքի ժամկետը լրանում է շաբաթվա վերջին։

«Ինձ համար անհասկանալի էր,թե ինչու օրենքի խախտմամբ շարունակվեց դատական նիստը։ Բացի այդ, մի քանի միջնորդություններ մեր գործընկերների կողմից ներկայացվեցին, որոնք  անհասկանալի արձագանք ունեցան։ Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը»,- ասաց Մելիքյանը։

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին։  

Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանն ամիսներ շարունակ գտնվում է անազատության մեջ։  Նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Նրա փաստաբանները Աշոտյանի նկատմամբ իրականացվողը որակում են որպես քաղաքական հետապնդում։

 

Placeholder
Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան