Ռումինիան անկողնային պարագաներ, պարեն  է ուղարկել բռնի տեղահանված  արցախցիներին
Հասարակություն
11:48 09/10/2023
Հայաստան

Ռումինիան անկողնային պարագաներ, պարեն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին

Երևանում շաբաթ օրը վայրէջք է կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

«Սա Ռումինայի կառավարության կողմից Հայաստանին ուղարկվող բեռի մի մասն է միայն։ Բուխարեստից Երևան էլի չվերթ կա նախատեսված՝ Ստեփանակերտում պայթյունից տուժած անձանց  բժշկական օգնության տեղափոխելու համար »,-ասել է օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունող Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն։

Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:
 

Placeholder