Գերմանական կողմին ներկայացվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքական
18:22 09/10/2023
Հայաստան

Գերմանական կողմին ներկայացվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող, Բունդեսթագի անդամ Ռոբին Վագեների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու համագործակցության խորացումը: Գոհունակությամբ արձանագրել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:

 Հովհաննիսյանը գերմանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգներին:

Գերմանական կողմին ներկայացվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը,  խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder