Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին
Քաղաքական
15:51 09/10/2023
Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախարարության համալսարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին:

Գյուլերը, նշելով, որ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում աջակցություն է տրամադրել «բարեկամ և դաշնակից մի շարք երկրներին», Ադրբեջանի վերաբերյալ նշել է. «Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն  խաղաղության հաստատման նոր հնարավորության դուռ է բացվել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի այս ընկալմամբ։ Մենք հուսով ենք, որ համապարփակ կարգավորումը հնարավորինս շուտ կապահովվի` տարածաշրջանի կայունության և բարօրության համար»։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, թուրք նախարարը նաև անդրադարձել է Լիբիայում, Սիրիայում , Միջերկրական ծովում տիրող իրավիճակին և հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել իր դաշնակիցներին առկա մարտահրավերները հաղթահարելու համար։
 

Placeholder