100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է
Օրվա թեմա
17:10 09/10/2023
Հայաստան

100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է

Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 անձ արդեն ստացել են 100 հազարական դրամները։ Ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ ավելի քան 100 հազար տեղահանվածներից 26 հազար 963-ը անչափահաս են. 17 հազար 139 անչափահասի համար դիմում է ստացվել, որից 306-ը մերժվել է։

Փոխնախարարը մանրամասնեց, որ մերժման հիմք կարող է լինել այն, որ երեխան կամ մայրը չեն տեղահանվել սեպտեմբերի 24-ից հետո։

«Մեր ծրագրի գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանվածներն են։ Լինում են դեպքեր,  որ մարդիկ հաշվառվում են որպես սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված, բայց նրանք տեղափովել են Հայաստան շատ ավելի վաղ ժամանակում։

Պատճառ կարող է հանդիսանալ նաև  երկրից բացակայելու հանգամանքը։ Մեր ծրագրի պայմաններից է, որ տվյալ պահին շահառուն գտնվի Հայաստանում։

Կարող է նաև տվյալների բազայի հետ որոշակի անհամապատասխանություն լինի»,- ասաց Դ. Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ից սկսած բռնի տեղահանված արցախցիները՝ անկախ տարիքից, կարող են ստանալ 100 հազարական միանվագ դրամական աջակցության։ 

Placeholder