Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն
Քաղաքական
15:27 09/10/2023
Աշխարհ

Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն

Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։

«Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,- նշում են դեսպանությունից:

Placeholder
Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն