Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի ազգային բանկի մրցանակը տրվել է ամերիկացի պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինին։ Այս մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Նա մրցանակի է արժանացել աշխատաշուկայում կանանց տեղն ու դերը ուսումնասիրելու համար։
«Նա բացահայտեց աշխատաշուկայում գենդերային տարբերությունների հիմնական պատճառները: Կլաուդիա Գոլդինի հետազոտությունը մեզ զարմանալի նոր պատկերացում է տվել աշխատաշուկայում կանանց պատմական և ժամանակակից դերի մասին»,- ասվում է մրցանակի կայքում:
Պարգևը կազմել է 11 միլիոն շվեդական կրոն (գրեթե մեկ միլիոն դոլար):
Գոլդինը ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի դասախոս է։
![]()