Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նոր հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետը վստահեցրել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Ռուսական կողմն ակնկալում է, որ նման շփումները կշարունակվեն։
Գալուզինի խոսքով՝ Ադրբեջանն արդեն համաձայնել է հանդիպումն անցկացնել Բիշքեկում։ Մոսկվան հույս ունի, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին։