Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր
Օրվա թեմա
16:25 09/10/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր

Այսօրվա դրությամբ Հայաստանի  բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է Արցախի Հանրապետությունի բռնի տեղահանված 278  անձ. նրանցից 95-ի  վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Միջին ծանրության 7 երեխա շարունակում է բուժումը։  Արցախից տեղահանված ընտանիքներում 38 երեխա է ծնվել, 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում։  Տվյալներն ասուլիսում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, դպրոցահասակ երեխաների թիվն ավելի քան 21 հազար է, նրանցից 9082 երեխա արդեն ընդգրկվել են կրթական հաստատություններում.

Արագածոտնի մարզի դպրոցներ են հաճախում 430 աշակերտ
Արարատ` 1322
Արմավիր` 790
Գեղարքունիքի` 441
Լոռի` 472
Կոտայք` 1561
Շիրակ՝ 342
Սյունիք` 390
Վայոց Ձոր` 166
Տավուշի մարզ` 258
Երևան՝ 2910։
 

Placeholder
Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր