Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երուսաղեմում պայթյուններ են որոտացել օդային տագնապի ազդանշանի գործարկումից հետո, հայտնում է «The Times Of Israel» պարբերականը։
Նշվում է, որ հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչում ամբողջ Իսրայելում, այդ թվում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Գազայի հատվածի շրջակա քաղաքներում:
Հաղորդվում է նաև Թել Ավիվում և Երուսաղեմ-Թել Ավիվ մայրուղու վրա հասցված հարվածների մասին:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին: ՑԱԽԱԼ-ի տեղեկություններով ՝ Գազայի հատվածի հետ սահմանների երկայնքով բոլոր բնակավայրերը գտնվում են իսրայելցի զինվորականների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 700 խաղաղ իսրայելցի, վիրավորվել՝ 2315 մարդ։